Լոռու մարզում Mercedes-ը բախվել է կանչի գնացող, ազդանշանները միացված շտապօգնության մեքենային


Լոռու մարզում Mercedes-ը բախվել է կանչի գնացող, ազդանշանները միացված շտապօգնության մեքենային
Հուլիս 23 11:45 2019

Լոռու մարզում, այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել, ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ-Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 36 FU 681 համարանիշի եւ Վանաձորի բժշկական կենտրոնի Շտապ օգնության 230 AN61 համարանիշի մեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Շտապօգնության մեքենան կանչի գնալիս է եղել, խաչմերուկ մտնելիս միացված են եղել լուսաձայնային ազդանշանները:

Փաստի առիթվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: