Մխիթարյանը իր և Մոուրինյոյի կոնֆլիկտի մասին


Մխիթարյանը իր և Մոուրինյոյի կոնֆլիկտի մասին
Հուլիս 22 22:12 2019

Հենրիխ Մխիթարյանն ու Լոնդոնի «Արսենալը» նորից մրցաշրջանից առաջ հավաք են անցկացնում Լոս Անջելեսում։ Հայազգի ֆուտբոլիստը հանդիպել է ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչներին։

 

«Շատ քննադատություններ են եղել իմ հասցեին, բայց ես երբեք չեմ բողոքել Մոուրինյոյից։ Ես նրանից շատ բան եմ սովորել։ Միշտ փորձել եմ հասկանալ՝ ինչ է ինձնից պահանջում, փորձել եմ օգուտ քաղել։ Հենց Մոուրինյոն էր իմ տեղափոխության նախաձեռնողը։ Նա ինձ «Մանչեսթեր Յունայթեդում հանդես գալու հնարավորություն տվեց։ Ամեն դեպքում մեծ կոնֆլիկտ չի եղել, շատ էր խոսվում դրա մասին։ Փոքրիկ տարաձայնություններ եղել են, բոլորի մոտ էլ լինում է»,- իր և Մոուրինյոյի միջև եղած տարաձայնությունների մասին հարցին պատասխանել է Մխիթարյանը։



loading...