Եթե հայ ես, պետք է խաղաս հավաքականում․Մխիթարյան


Եթե հայ ես, պետք է խաղաս հավաքականում․Մխիթարյան
Հուլիս 22 18:51 2019

Հենրիխ Մխիթարյանն ու Լոնդոնի «Արսենալը» նոր մրցաշրջանից առաջ հավաք են անցկացնում Լոս Անջելեսում։ ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպmան ժամանակ հայազգի ֆուտբոլիստը նշել է, որ ինքնակամ է սկսել խաղալ Հայաստանի հավաքականում․

«Կարծում եմ՝ եթե հայ ես, ապա պետք է խաղաս հավաքականում։ Ես դաստիարակվել եմ այդպես։ Ոչ ոք ինձ չի ստիպել, որպեսզի ընտրեմ Հայաստանի հավաքականը։ Նույնը պետք է ձեզ ասեմ, եթե հայ եք, պետք է խաղաք հավաքականում»։


loading...