Մահացած 19-ամյա զինվորը Երեւանից էր, բնակվում էր Սարիթաղում


Մահացած 19-ամյա զինվորը Երեւանից էր, բնակվում էր Սարիթաղում
Հուլիս 21 12:30 2019

 

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում զինծառայողի դի  է հայտնաբերվել:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ Պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- գրել էր նա:

ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ շարքային Համիկ Վարդանյանը Երեւանից էր: Նա բնակվում էր Էրեբունի վարչական շրջանի Սարիթաղում: