Գևորգ Ղազարյանն առաջին գոլն է խփել ԱԵԼ-ի կազմում


Գևորգ Ղազարյանն առաջին գոլն է խփել ԱԵԼ-ի կազմում
Հուլիս 21 11:25 2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը առաջին գոլն է խփել նոր ակումբում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կիպրական ԱԵԼ-ը ընկերական խաղում մրցել և նվազագույն հաշվով հաղթել է «Մես Զիոնա»-ին: Հանդիպման միակ և հաղթական գոլը խփել է  Կիպրոս նոր տեղափոխված Հայաստանի ազգային թիմից Գևորգ Ղազարյանը, ով մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը երկու տարվա պայմանագիր է կնքել ԱԵԼ-ի հետ: Մինչ այս Ղազարյանը խաղում էր Պորտուգալիայի առաջնությունում: