ՀՀ փոխվարչապետն ու Արցախի պետնախարարը քննարկել են երկու պետությունների համագործակցության հարցերը


ՀՀ փոխվարչապետն ու Արցախի պետնախարարը քննարկել են երկու պետությունների համագործակցության հարցերը
Հուլիս 18 18:28 2019

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք ոլորտներում հայկական երկու պետությունների միջև համագործակցության վերաբերյալ հարցեր: