Հ1֊ի առաջին սկանդալը՝ հեղափոխությունից հետո. ինչու է Արա Շիրինյանը կաշկանդված


Հ1֊ի առաջին սկանդալը՝ հեղափոխությունից հետո. ինչու է Արա Շիրինյանը կաշկանդված
Հուլիս 18 14:27 2019

Հեղափոխական Հայաստանում առաջին անգամ հրապարակավ պայթեց Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցող սկանդալը։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդական Տիգրան Պասկեւիչյանը բաց նամակ հրապարակեց ուղղված բոլորին եւ խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, որտեղ հանրության սեփականությունը դարձրեց Առաջին ալիքում տիրող անառողջ մթնոլորտը։

Պասկեւիչյանի նամակից պարզ է դառնում, որ Հանրային հեռուստաընկերությունում հեղափոխությունից 15 ամիս անց որեւէ փոփոխություն չի եղել, որը կարտացոլի այն Հանրային ալիքը, որը սնվում է հարկատուներից և կարտացոլի հանրության իրական պատկերը։ Առաջին ալիքում հեղափոխությունից հետո տեղի չունեցավ գործադիր տնօրենի փոփոխություն։

Մարգարիտա Գրիգորյանի Հ1֊ում մնալը թեեւ առաջին ազդակն էր, որ 6 միլիարդ դրամ դոտացիա ստացող այս պետական հիմնարկում որեւէ առաջընթաց չի լինելու։ Մարգարիտա Գրիգորյանի Առաջին ալիքում մնալու հետ կապված բազմաթիվ վարկածներ շրջանառվեցին, թե որքանով են դրանք իրականությանը համապատասխանում մեկ այլ հարց է, իսկ թե ինչու նոր ղեկավարությունը նրան չի հեռացնում՝ լրիվ այլ հարց։ Առաջին ալիքից մեզ փոխանցված տեղեկության համաձայն՝ Արա Շիրինյանը Հանրայինում փոփոխություններ անելու համար բավարար հնարավորություններ ու լիազորություններ չունի։ Նա Հանրային է գնացել, ոչ թե անհատ այլ թիմի կողմից առաջարկած ծրագրի արդյունքում ընտրված նախագահ։

Հավանաբար այս իրավիճակ է, որ կաշկանդում է Արա Շիրինյանին որեւէ փոփոխություն անել Հանրայինում։ Ենթադրելի է, որ նա պետք է որեւէ քայլ անելուց առաջ հաշվի նստի այսպես ասած իրեն Հ1 գործուղած թիմի հետ։ Ի դեպ, նշենք, որ Արա Շիրինյանը իշխանության համար լավագույն տարբերակը չէր Հանրայինի ղեկավար նշանակելու համար։ Մինչ նրա ընտրությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաստակաշատ խմբագիրների է դիտարկել այդ պաշտոնում, ովքեր ժամանակին բարձրաձայնել են Հ1֊ի ֆինանսական չարաշահումների եւ խոսքի ազատության սահմանափակումների մասին։

Սակայն, ընդհանուր հայտարարի չեն եկել։ Հ1֊ի աշխատանքից այժմ դժգոհ են նաեւ իշխանությունները։ Նրանք քննարկումների ժամանակ կարծիքներ են հայտնում, թե ինչպես կարող են իրենց այդքան գովել ու անիմաստ տեղը PR անել։



loading...