Ժողովուրդն ընդդեմ ոստիկանության. սա արդեն ողբեգություն է՝ անկախ առիթից. Աշոտյան


Ժողովուրդն ընդդեմ ոստիկանության. սա արդեն ողբեգություն է՝ անկախ առիթից. Աշոտյան
Հուլիս 18 00:11 2019

Ժողովուրդն ընդդեմ ոստիկանության. սա արդեն ողբեգություն է՝ անկախ առիթից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով Իջեւանում տեղի ունեցած բախմանը, որի հետեւանքով տուժել են նաեւ ոստիկաններ։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«15 ամիս է, երկիրս շողուլից ընկել է։

Ժողովուրդն ընդդեմ ոստիկանության. սա արդեն ողբեգություն է՝ անկախ առիթից։

Սթափության եւ հանդարտության կոչ եմ անում։

Մեկդ կառավարական դաչայի ծառերի տակ Հրայր Թամրազյանի հետ զիլինա խաղացող ու սառը ձմերուկ վայելող Նիկոլ Փաշինյանին ասեք, որ նա է պատասխանատու երկրում օրեցօր խորացող խնդիրների համար»։