«Պահանջում ենք կատարել նախընտրական խոստումները»․ ակցիա քաղաքապետ Մարությանի դեմ


«Պահանջում ենք կատարել նախընտրական խոստումները»․ ակցիա քաղաքապետ Մարությանի դեմ
Հուլիս 17 22:50 2019

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը այսօր՝ հուլիսի 17-ին, մի շարք քաղաքացիներ ակցիա է իրականացրել՝ պահանջելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից կատարել նախընտրական խոստումները: Նրանք անցորդներին Մարությանի նկարով փուչկներ են բաժանել՝ հորդորելով պահանջատեր լինել։

Սոնա Աղեկյանը ակցիայի տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։ «Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե՛տ»,- տեսանյութին կից գրել է նա:



loading...