Ապօրինի ծառահատում` Ահնիձոր գյուղի հարակից անտառում


Ապօրինի ծառահատում` Ահնիձոր գյուղի հարակից անտառում
Հուլիս 17 16:42 2019

Հուլիսի 16-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում, Թումանյան-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ 53-12» մակնիշի ավտոմեքենա:

Վարորդը՝ Տաշիրի 32-ամյա բնակիչ, հայտնել է, որ ավտոմեքենան բեռնված է շուրջ 5.5 խմ փայտանյութով, որի ձեռք բերման համար չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել հուլիսի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Ահնիձոր գյուղին հարակից անտառից հաճարենու մեկ քամատապալ ծառ բենզասղոցով ապօրինի հատելու մանրացնելու եղանակով:


Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են: 
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր: