Հայտնի է, թե երբ կմեկնարկի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը


Հայտնի է, թե երբ կմեկնարկի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը
Հուլիս 17 17:30 2019

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 2-ին:

 

Մրցաշարի մեկնարկային տուրում միմյանց հետ կմրցեն հետևյալ զույգերը` «Արարատ»-«Երևան», «Շիրակ»-«Բանանց», «Փյունիկ»-«Լոռի», «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» և «Գանձասար-Կապան»-«Նոա»:

Իսկ Հայաստանի գավաթի խաղարկությունը կմեկնարկի սեպտեմբերին:

 

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում այս տարի կմրցեն 10 թիմ: Գործող չեմպիոնը «Արարատ-Արմենիան» է: