MAZ բեռնատարով Շորժա տեղափոխվող կոնտեյները բախվել է Խանջյան փողոցի թունեի պատին և ընկել


MAZ բեռնատարով Շորժա տեղափոխվող կոնտեյները բախվել է Խանջյան փողոցի թունեի պատին և ընկել
Հուլիս 17 13:10 2019

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում MAZ մակնիշի 02 ՏՕ 630 համարանիշի ավտոմեքենան Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց ընթանալիս Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում կցորդիչի վրա տեղադրված կոնտեյները պատին վերևի հատվածում բախվել է պատին և ընկել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրաgրող Գագիկ Շամշյանը, բարեբախտարբար, տուժածներ չկան, սակայն կոնտեյների ընկնելու հետևանքով վնասվել է նշված հատվածով անցնող Վազ 2106 մակնիշի 34 OQ 534 համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածը։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Այս պահին վթարի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Կարեն Գևորգյանի և Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ։ Տեղում փաստի առթիվ նույն դասակի տեսուչ Աշոտ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին դեպքի վայր է բերվել վերամբարձ կռունկ, որպեսզի կոնտեյները տեղափոխվի անվտանգ վայր։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրարողի հետ զրույցում կոնտեյների տերն ասում էր. «Այն տեղափոխում էինք Գղարքունիքի մարզի Շորժա գյուղ, որտեղ օգտագործվելու էր որպես հանգստի սենյակ։ Կոնտեյներների ներսում ամեն ինչ կահավորված էր և այն օգտագործվելու էր հանգստի համար»։