Երևանում բախվել են Mercedes-ն ու DAF բեռնատարը


Երևանում բախվել են Mercedes-ն ու DAF բեռնատարը
Հուլիս 17 10:30 2019

Երեկ՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Սարի թաղի կալցևոյի» հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 335 XT 345 համարանիշի և DAF մակնիշի ԼI 100 GՍ համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 



loading...