Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ ցորենի արտ է այրվում


Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ ցորենի արտ է այրվում
Հուլիս 16 22:56 2019

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 20:53-ին  ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 21:49-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ». դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 21:55-ին պահանջվել է օգնություն և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ:

Նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:



loading...