ԱՄՆ-ն Թուրքիայից լրացուցիչ ապացույցներ է ուզում Գյուլենին արտահանձնելու համար


ԱՄՆ-ն Թուրքիայից լրացուցիչ ապացույցներ է ուզում Գյուլենին արտահանձնելու համար
Հուլիս 16 22:44 2019

Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը հարցազրույց է տվել գյուլենական շարժման առաջնորդ, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հնարավոր արտահանձման վերաբերյալ։

Դեսպանը նշել է, որ Թուրքիան բազմաթիվ ապացույցներ է ներկայացրել ԱՄՆ իշխանություններին՝ հիմնավորելով Գյուլենի արտահանձնման անհրաժեշտությունը, սակայն ԱՄՆ-ն լրացուցիչ ապացույցներ և փաստարկներ է պահանջում։

ԱՄՆ-ի ղեկավարությունն ընդգծել է, որ առկա ապացույցներն ու փաստարկները բավարար չեն, որպեսզի 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ Անկարայի կողմից մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենը արտահանձնվի Թուրքիային:

ermenihaber.am