Խոշոր ավտովթար Երևանում. հեռուստաաշտարակի հարևանութամբ Skania մակնիշի ցեմենտ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է


Խոշոր ավտովթար Երևանում. հեռուստաաշտարակի հարևանութամբ Skania մակնիշի ցեմենտ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է
Հուլիս 16 21:03 2019

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Skania 113 M մակնիշի 981 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի պողոտայում, ժողովրդին հայտնի «Սարի Թաղի կալցեվոյից» դեպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորնեոր չկան: Դեպքի վայր են ժամաել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր վարորդի և քաղաքացիների օգնությամբ փորձում են վերամբարձ կռունկով դարձի բերել մեքենան: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: