Ինչպես պետք է սթրեսից ազատվեն կենդանակերպի տարբեր նշանները


Ինչպես պետք է սթրեսից ազատվեն կենդանակերպի տարբեր նշանները
Հուլիս 16 01:00 2019

Գրեթե բոլոր մարդիկ ժամանակ առ ժամանակ անհանգստություն ու սթրես են ապրում։ Սա զարմանալի չէ, եթե հիշենք, թե որքան ֆինանսական, առողջական ու մարդկանց հետ շփման խնդիրներ են առաջանում կյանքում։ Ինչևէ, սթրեսն ու անհանգստությունը յուրաքանչյուր պարագայում խանգարում են ապրել։ Այդ իսկ պատճառով առանձնացրել ենք մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարող եք հանգստացնել լարվածությունն ու վերականգնել ուժերը՝ ըստ կենդանակերպի Ձեր նշանի։


Խոյ
Խոյերը սովորաբար իրենց բոլոր օրերը հագեցնում են իրադարձություններով ու գործերով։ Նրանք ո՛չ ընդմիջումների, ո՛չ էլ կյանքի մանրուքների վրա ուշադրություն դարձնելու ժամանակ չունեն։

Ինչևէ, սա բավականին վտանգավոր է. եթե Խոյը չհամաձայնվի ժամանակ ծախսել ուժերը վերականգնելու վրա լարված օրվա կամ շաբաթվա վերջում, ուշ թե շուտ կսկսի իրեն ուժասպառ զգալ։ Նա, իհարկե, դեռ անսպառ ֆիզիկական ուժ կունենա, սակայն հոգեկան ու էմոցիոնալ մակարդակում ուժասպառ վիճակն անխուսափելի է։

Խոյերը պետք է հիշեն, որ երբեմն ավելի լավ է քայլել, քան վազել և շաբաթվա ընթացքում գոնե մեկ հանգստյան օր օգտագործել՝ ընդհանրապես ոչինչ չանելու համար։ Հնարավոր է Դուք դա չզգաք, սակայն այն Ձեզ նույնքան անհրաժեշտ է, որքան մյուս բոլորին՝ Ձեր մտավոր էներգիայի վերականգնման համար։
Փորձեք գոնե երբեմն կյանքը վայելել ավելի դանդաղ տեմպով։


Ցուլ
Ցուլերը տարբերվում են աշխատանքային ուժեղ էթիկայով։ Նրանք ցանկանում են, որ յուրաքանչյուր աշխատանք գերազանց արվի հենց առաջին անգամից։ Երբ նրանց մերժում են նախագիծն առաջնորդելու հարցում, նրանք սովորաբար դա բավականին ցավագին են տանում։

Ցուլերը մեծ հարգանքով են վերաբերվում մյուսների տեսանկյունին, հաճախ բծախնդրորեն հետևում են ղեկավարի բոլոր հրահանգներին։

Դուք պետք է սովորեք ավելի թեթև վերաբերվել թե՛ ինքներդ Ձեզ, թե՛ մյուսներին։ Ձեր կարծիքը մի՛ կենտրոնացրեք ամեն մի մանրուքի վրա։ Հիշեք, որ կյանքում յուրաքանչյուր բան ու յուրաքանչյուր գործընթաց, միևնույն է, հնարավոր չէ կառավարել։ Այդ իսկ պատճառով պարզապես արեք այն, ինչ պետք է անեք և մի՛ փորձեք ծրագրավորել Ձեր ողջ կյանքը ժամերի ճշգրտությամբ։ Դուք չեք կարող կառավարել և այն, թե ինչպես մարդիկ կվերաբերվեն Ձեր բառերին։ Այդ իսկ պատճառով թուլացեք. ամենակարևորն այն է, թե ինչպես եք Դուք արձագանքում ամենատարբեր իրավիճակներին։


Երկվորյակներ
Երկվորյակները բավականին դինամիկ ու բարդ մարդիկ են։ Նրանք հաճախ են փոփոխում իրենց կարծիքն ու հազվադեպ են դադարում մտածել միանգամից ամեն ինչի մասին։ Հենց սա էլ նրանց մշտական սթրեսի պատճառն է։ Նրանք իրենք են իրենց դրա մեջ գցում։

Այս նշանի տակ ծնված մարդիկ պաշտում են հագեցած զրույցներն ու, որպես կանոն, պահպանում են դրական տրամադրվածությունը։ Նրանք ցանկանում են ուրախ անցկացնել իրենց ժամանակը, և որ նրանց ընկերներն իրենց նման անմիջական լինեն։

Սովորաբար Երկվորյակները ճնշվում ու սթրեսի մեջ են հայտնվում, երբ նրանց ուղեղը տաքանում է բազմապիսի անսահմանափակ մտքերի հոսքից։ Եվ քանի որ նրանք նաև սոցիալական առումով բավականին ակտիվ են, հաճախ վարակվում են մյուսների բացասականությունից։

Այդ իսկ պատճառով Երկվորյակների համար վերականգնվելու լավագույն միջոցը յոգան, մեդիտացիան կամ տաք վաննան է, մի խոսքով այն, ինչ կօգնի նրանց «անջատել ուղեղը» և ոչ մի բանի մասին չմտածել։


Խեցգետին
Յուրաքանչյուր աստղագետ կարող է փաստել, որ Խեցգետինների գլխավոր խնդիրը իրավիճակը սխալ գնահատելն ու սեփական ենթադրություններով իրենց ցավ պատճառելն է։ Խեցգետինները նեղանում են, հետ քաշվում իրենց պատյանի մեջ և ոչ ոքի երբեք չեն պատմում, թե ինչ են զգում իրականում։ Խեցգետինների համար գլխավոր արժեքն անվտանգությունն է, այդ իսկ պատճառով կոնֆլիկտից նրանք փորձում են խուսափել։ Ինչի՞ համար վիճել հիմարների հետ։

Դժվարություններն առաջանում են նրանից, որ այս ձևով կուտակված էմոցիաներն ուշ թե շուտ արտահայտվում են։ Խեցգետինները պոռթկում ու իրենց անհավասարակշիռ են պահում։ Նրանք կարող են գոռալ մտերիմ մարդու վրա ամեն մանրուքի համար։ Ձեզ կօգնի մեդիտացիան կամ պարզապես խորը շունչ քաշելը։ Դա կօգնի հանգստացնել ուղեղն ու կստիպի ապահով զգալ։

Բացի այդ, համարձակ կիսվեք մյուսների հետ Ձեր մայրական էներգիայով։ Կամավոր աշխատանք կատարեք, օգնեք մյուսներին։ Ինչ-որ բան արեք մյուսների համար. սա Ձեզ համար թերապիայի լավագույն տարբերակն է։


Առյուծ
Առյուծները ցանկանում են ամբողջական կառավարում ունենալ բոլորի վրա ու յուրաքանչյուր իրավիճակի շուրջ, որը տեղի է ունենում իրենց կյանքում։ Նրանք չեն կարող մի կողմում կանգնել ու միշտ ցանկանում են ձայնի իրավունք ունենալ, երբ որևէ այնպիսի մի բան է տեղի ունենում, որը թեկուզ տեսականորեն կապված է նրանց հետ։

Սակայն նրանց չէր խանգարի բաց թողնել իրավիճակներն ու ապրել կյանքի ընթացքին զուգահեռ։ Կարիք չկա միշտ ու ամեն ինչում փորձել կառավարել սեփական կյանքի ամեն մի կողմը։ Դուք կարիք չունեք վայելելու շրջապատի բոլոր մարդկանց հարգանքն ու սերը։

Ավելի հաճախ մտորեք այն մասին, թե ինչ եք կարծում ինքներդ Ձեր մասին և ոչ թե այն մասին, թե ինչ են մյուսները մտածում Ձեր մասին։ Սա կօգնի հանգստանալ ու թուլանալ։


Կույս
Կույսերին կարելի է խորհուրդ տալ նույնը, ինչ Երկվորյակներին։ Միայն այն տարբերությամբ, որ Կույսերի մոտ մտածողության գործընթացն ավելի տրամաբանական ու դասավորված է։ Սակայն սա չի նշանակում, որ Դուք պետք է շարունակեք այդքան մանրակրկտորեն գլխում հետազոտել կյանքի բոլոր իրավիճակները։ Դա պարզապես անօգուտ է։


Ձեր մտքերի համար ցանկ մի՛ կազմեք։ Այդքան քննադատորեն մի՛ վերաբերվեք Ձեր կամ գործընկերների աշխատանքի արդյունքին։ Վայելեք կյանքը՝ ուշադրություն դարձնելով դրա ամենափոքրիկ դետալներին։ Լուծեք Ձեր խնդիրները, օգնեք մյուսներին լուծել իրենց խնդիրները, սակայն չափազանց շատ մի՛ կառչեք դրանցից։ Ժամանակ գտեք նաև մեկ այլ բանի համար։
Այդքան հաճախ մի՛ մտածեք մյուսների մասին։ Մի՛ բամբասեք։ Իսկ Ձեր մտքերը գրի առեք օրագրի մեջ։ Այսպես Ձեզ համար ավելի հեշտ կլինի դասավորել դրանք։


Կշեռք
Կշեռքներն իրենք իրենց դատարկ ու ուժասպառ են զգում, երբ տեսնում են, որ մյուսներն իրենց նկատմամբ անարդարացի վերաբերմունք են դրսևորում։ Նրանք տանել չեն կարողանում վեճերն ու կոնֆլիկտները։ Այդ իսկ պատճառով Կշեռքները կարող են իրենց կյանքի մի քանի ժամը ծախսել այն բանի մասին մտածելով, թե ինչպես ինչ-որ մեկին ասել, որ նա սխալ է, ու դրա հետ միասին չնեղացնել նրան։ Նրանք կարող են մի ամբողջ երկու ժամ մտածել՝ արդյոք արժե՞ ընդհանրապես ծավալել այդ խոսակցությունը։

Կշեռքները հավասարակշռության նշանն են, սակայն ի վերջո նրանց խնդիրներից շատերը մնում են չլուծված, հենց այն պատճառով, որ Կշեռքները խնդիրներ լուծել չեն սիրում։ Նրանք այն մարդկանցից են, ովքեր ամեն ինչ թողնում են հետոյի։

Կշեռքները հրաշալի մարդիկ են։ Նրանց հետ հեշտ է հարաբերություններ ստեղծել։ Նրանք պատրաստ են անել ամեն հնարավորը, միայն թե իրենք իրենց այս աշխարհում ավելի հարմարավետ զգան։ Մյուսներին Դուք վերաբերվում եք ամենայն անկեղծությամբ, սակայն մարդիկ միշտ չէ, որ պատասխանում են նույնությամբ։

Այդ իսկ պատճառով, եթե Ձեզ անհանգստացնում են կասկածներն այն հարցի շուրջ, թե ինչպես է վերաբերվում Ձեզ այս կամ այն մարդը, փորձեք ուղիղ հարցնել նրան դրա մասին, ասես պատահաբար։
Ձեր խաղաղ բնավորությունն ու կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելը երբեմն Ձեզ հետ չար կատակ են խաղում։


Կարիճ
Կարիճները, ինչպես և Խեցգետինները զգայուն մարդիկ են։ Նրանք իրենց զգացմունքները թաքցնում են, սակայն սա չի նշանակում, որ նրանք դա չունեն։ Նրանք մանրակրկտորեն պաշտպանում են իրենց անձնական միջավայրն ու անձնական կյանքը։ Նրանք չեն սիրում, երբ իրենց շրջապատում աղմկոտ ու աննուշադիր մարդիկ են լինում։

Կարիճները նաև բավականին նեղացկոտ են և միշտ պատրաստ են վրեժխնդիր լինել իրենց պարտված անցյալի համար։ 
Ավելորդ սթրեսից ու տառապանքից խուսափելու համար Դուք ավելի լավ է իսկապես շարունակեք պաշտպանել Ձեր շփման միջավայրը մյուսներից։ Մյուս մարդկանց հետ հարաբերությունների ժամանակ հեռավորությունը պահպանելը Ձեզ համար ճիշտ ռազմավարությունն է։

Եթե հնարավոր է, փորձեք այնպիսի աշխատանք գտնել, որը չի պահանջի հաճախակի անձնական շփում։ Չէ՞ որ հենց դրա անհրաժեշտությունն է, որ քեզնից քամում է բոլոր ուժերդ, այնպես չէ՞։


Աղեղնավոր
Աղեղնավորները մշտապես կարիք ունեն իրենք իրենց շարժման մեջ զգալ՝ սեփական եսի հետ խաղաղ լինելու համար։ Նրանք չեն սիրում, երբ իրենց ասում են, թե ինչ պետք է անել, և իրենց վատ են զգում, երբ ստիպված են լինում հետևել ընդհանուր կանոններին ու հետևել մյուսների կողմից հաստատված սահմաններին։

Աղեղնավորները բավականին անհամբեր ու իմպուլսիվ են։ Նրանք հաճախ անտանելի բնավորություն են ունենում և տանել չեն կարողանում այնպիսի իրավիճակները, երբ ինչ-որ մեկը կանոններ է սահմանում բոլորի համար։

Կյանքում ավելի հարմարավետ զգալու համար անհրաժեշտ է ավելի հաճախ թարմ օդին դուրս գալ կամ գոնե մեծ սենյակներում գտնվել։ Խուսափեք փոքր ու փակ միջավայրից, երբ կարող ես ինքդ քեզ դա թույլ տալ։

z10
Այծեղջյուր
Այծեղջյուրներն իսկական պերֆեկցիոնիստներ են։ Եվ ամենաբարձր սպասումները նրանք հենց իրենք իրենցից ունեն։ Հաճախ նրանք իրենք իրենց ծանրաբեռնում են աշխատանքով՝ առանց ուշադրություն դարձնելու սեփական պահանջներին ու կարիքներին և չափազանց քիչ ժամանակ տրամադրում իրենք իրենց՝ հանգստանալու և ուժերը վերականգնելու համար։

Նրանք սիրում են մյուսներին ասել, թե ինչ և ինչպես է պետք անել, ու հաճախ խառնվում են մյուսների կյանքին։ Ինչպես և Առյուծները, Այծեղջյուրները նույնպես պետք է ամեն ինչ և բոլորին կառավարման տակ պահել։ Ինչևէ, նրանք պետք է հիշեն, որ կյանքում ամեն ինչ ու միշտ չէ, որ ծրագրվածի պես է ընթանում։ Երբեմն լավագույն ռազմավարությունը պարզապես թուլանալն ու հետևելն է, թե ինչ կստացվի։

Բացի այդ, աշխատանքն այդքան լուրջ մի՛ ընդունեք, ժամանակ գտեք ինքներդ Ձեզ համար։

z11
Ջրհոս
Ջրհոսները բավականին սրամիտ, հնարամիտ ու արկածային մարդիկ են։ Նրանք չեն կարող օր անգամ ապրել առանց իրեց ուժերը փորձարկելու։ Նրանք միշտ սիրում են ինչ-որ նոր բան փորձել։ Կարելի է ասել, որ սա նրանց լրջորեն ուժասպառ է անում, չնայած իրենք՝ Ջրհոսները, սա հնարավոր է՝ չեն էլ նկատում։

Նրանց կամակորությունն ու զգացմունքայնությունը նույնպես կարող են խնդիրների պատճառ դառնալ։ Ջրհոսներն ավելի լավ է՝ հաճախ լսեին մտերիմների կարծիքը։ Նրանք պետք է սովորեն ընդունել, որ իրենք նույպես կարող են սխալ լինել, և որ զգացմունքայնությունը չափազանց շատ է կառավարում նրանց։


Ձուկ
Ձկները փակ, ստեղծագործ մարդիկ են և չեն սիրում ուշադրության կենտրոնում լինել։ Նրանց համար գլխավոր սթրեսը պատասխանելն է հարցերին այն ժամանակ, երբ նրանց շատ մարդիկ են լսում։

Իրենց համեստության պատճառով Ձկները հաճախ տառապում են, երբ այլ մարդիկ ներխուժում են իրենց տարածք։ Ձկները սիրում են ժամանակ անցկացնել լռության ու հանգստության մեջ և հաճախ փորձում են հեռու մնալ աղմկոտ միջավայրից ու գիշերային հաստատություներից։
Ուժերը վերականգնելու համար Ձկները պետք է ժամանակը ծախսեն սեփական անձի վրա։ Բացի այդ, նրանք պետք է ավելի շատ ջանք թափեն մյուս մարդկանց (գործընկերների, որոշ ընկերների ու հարազատների) բացասական էներգիայից պաշտպանվելու համար։