Զավեշտալի դեպք Գյումրիում. մայթերի ասֆալտապատման ժամանակ շինարարները «կնքել են» տան դռները

Զավեշտալի դեպք Գյումրիում. մայթերի ասֆալտապատման ժամանակ շինարարները «կնքել են» տան դռները
Հուլիս 15 20:36 2019

Գյումրիում ընթացող փողոցաշինական ծրագիրը բազմաթիվ թերություններով է կատարվում: Նախագծային անճշտություններն ու շինարարական սխալները կոծկելու համար կառուցապատողները դիմում են նոր հնարքների:

 

Գերցեն փողոցում, որի շինարարությունը սկսվել է մոտ մեկ տարի առաջ ու այդպես էլ չի ավարտվում, մի քանի օր առաջ սկսեցին մայթերի ասֆալտապատման աշխատանքները, բայց, քանի որ շինարարական ու նախագծային խնդիրները շատ են, ասֆալտաշերտը մայթեզրին գտնվող բնակելիների մուտքերից շատերին սկսեց խանգարել:

Ոմանք հնարավորության դեպքում իրենց դարպասներն ու շքամուտքերը կարողացան բարձրացնել, մյուսներինը շինարարները սկսեցին ասֆալտապատել: Երեկ բանվորները ասֆալտով փակել էին թաղամասի բնակարաններից մեկի դռները, իսկ մյուսներին  հասել ու կանգնել են` առաջ գնալ չեն կարողանում` կա´մ պետք է բոլորի դռները ասֆալտով փակեն, կա´մ նախագծային փոփոխություններ անեն:

 

loading...