Մտել էր պատուհանից ու գողություն արել


Մտել էր պատուհանից ու գողություն արել
Հուլիս 15 15:15 2019

Հուլիսի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Մանուշյան փողոցի տներից մեկի մուտքի դուռը և գողացել մանրադրամ հավաքելու տարան, որի մեջ եղել է մոտ 100.000 դրամ: 
Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.30-ին, Գյումրու Վարդանանց հրապարակից բաժին է բերման ենթարկվել 20-ամյա մի երիտասարդ, որը տվել է խոստովանական բացատրություն, որ լոգարանի բաց պատուհանից մտել և գողացել է պահարանում դրված մանրադրամ հավաքելու տարան՝ մանրադրամներով։ Գումարը ծախսել էր բուքմեյքերական խաղասրահներում: 
Երիտասարդը ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: