Պատահար Թբիլիսյան խճուղում. 2 զոհ, 4 վիրավոր


Պատահար Թբիլիսյան խճուղում. 2 զոհ, 4 վիրավոր
Հուլիս 15 15:03 2019

Հուլիսի 12-ին, ժամը 00.05-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 29-ամյա վարորդն ու երեք ուղևորները , «Մերսեդես»-ի 19-ամյա վարորդ Գուրգեն Սարգսյանը և 20-ամյա ուղևոր Ժորա Արամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Գուրգեն Սարգսյանը և Ժորա Արամյանը, գիտակցության չգալով, մահացել են։ 

Կատարվում է քննություն։