Երևանում հիվանդը դանակով հարձակվել է շտապօգնության բժշկի վրա


Երևանում հիվանդը դանակով հարձակվել է շտապօգնության բժշկի վրա
Հուլիս 2 23:46 2019

Sputnik-ի տեղեկություններով՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում: Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Բաշինջաղյան փողոցի տներից մեկը:

Ըստ փողոցի բնակիչների՝ երբ բժիշկները մտել են տուն՝ ինքնազգացողությունը վատացած 55-ամյա տղամարդուն օգնություն ցույց տալու, նա դանակով հարձակվել է բժշկի վրա՝ սպառնալով սպանել: Ներկաները բռնել են նրան ու խլել դանակը՝ կանխելով հնարավոր ողբերգական հետևանքները:

Բաշինջաղյան փողոցի բնակիչների խոսքով` այդ տղամարդը վերջերս ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում, և չի բացառվում, որ նա չի գիտակցել, թե ինչ է անում:

Դեպքի մանրամասները պարզում են իրավապահները: