10 փաստ նորածինների մասին, որոնց մասին գաղափար չունեն մայրիկների և հայրիկների 90%-ը


10 փաստ նորածինների մասին, որոնց մասին գաղափար չունեն մայրիկների և հայրիկների 90%-ը
Հունիս 19 00:47 2019

Նորածին երեխաներն ամենամաքուր ու գեղեցիկ էակներն են աշխարհում: Մարդկանց մեծ մասը կարծում է, որ գիտի նրանց մասին ամեն ինչ. չէ՞ որ նրանք ընդամենը փոքրիկ մարդուկներ են, որոնք դեռ չեն կարողանում խոսել և լալիս են՝ երբ ցանկանում են: Սակայն նրանք սխալվում են. շատ բաներ կան, որոնք մարդկանց մեծ մասին հայտնի չեն նորածինների մասին:

 

Սև ու սպիտակ տեսողություն

Հիշու՞մ եք, թե ինչպիսինն էիք տեսնում աշխարհը փոքր ժամանակ: Գունավո՞ր, թե՞ սև ու սպիտակ: Պարզվում է, նորածիններն ունեն սև ու սպիտակ տեսողություն:

 

Լաց

Մենք կարող ենք լացել աղի արցունքներով, սակայն նորածինների արցունքները սկսում են արտադրվել միայն կյանքի 3-րդ շաբաթից սկսած:

 

Ոսկրեր

Հասուն մարդն ունի 206 ոսկոր, իսկ նորածինները 64-ով ավելի՝ 270:

 

Աճ

Նորածինները շատ արագ են աճում, սակայն եթե երեխան շարունակեր նույն տեմպերով աճել, ինչպես կյանքի առաջին տարում, ապա 20 տարեկանում նրա հասակը ավելի կլիներ 9 մետրից:

 

Աչքեր

Աճելու ընթացքում աչքերը գրեթե չեն մեծանում: Նորածնի աչքի չափը մեծահասակի աչքի չափի արդեն իսկ 75%-ն է կազմում:

 

Գլյուկոզա

Նորածնի օրգանիզմի ողջ գլյուկոզայի 50%-ը օգտագործվում է ուղեղի աշխատանքի ապահովման համար:

 

Համի զգայարաններ

Հասուն մարդն ունի միջինում 10 000 համային զգայարան, մինչդեռ նորածինների մոտ դրանք երեք անգամ ավելի են:

 

Արգանդում

Երբ հղի կինը հիվանդանում է, արգանդում գտնվող երեխան ցողունային բջիջներ է արտադրում մոր օրգանները վերականգնելու համար:

 

Լող

Այն բանի շնորհիվ, որ նորածինները մեծանում են ամնիոտիկ հեղուկում, նրանք ի ծնե ունակ են լինում լողալու:

 

Աղ

Չնայած այն բանին, որ նորածինները երեք անգամ ավելի շատ համային զգայարաններ ունեն, քան մեծահասակները, նրանք մինչև 4 տարեկանը չեն զգում աղի համը:

Blognews.am