Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված կենտրոն է բացվել 11:01 • 18.06.19


Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված կենտրոն է բացվել 11:01 • 18.06.19
Հունիս 18 14:00 2019

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված կենտրոնի բացման արարողությունը, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը: 

Կենտրոնի տարածքը 145 քառակուսի մետր է, այն կրում է «23,5. Հրանտ Դինքի հիշատակի կենտրոն» անունը, որը հղում է անում Դինքի կողմից գրված «Ապրիլի 23,5» հոդվածի վերնագրին:

Կենտրոնը տեղակայված է «Ակօս» թերթի նախկին խմբագրության շենքում: Նշվում է, որ կենտրոնի այցելուները կկարողանան ծանոթանալ հայտնի լրագրողի տպագրած հոդվածներին և տեսանյութերին:

«Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ խմբագրության առջև:



loading...