ԱՄՆ 3 քաղաքացիներ հայտնել են՝ Երևանի այգում իրենց հետապնդել են, մեկի նկատմամբ էլ կատարել են անառակաբարո գործողություններ


ԱՄՆ 3 քաղաքացիներ հայտնել են՝ Երևանի այգում իրենց հետապնդել են, մեկի նկատմամբ էլ կատարել են անառակաբարո գործողություններ
Հունիս 17 11:34 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 16-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1ճ-ին վաշտի ծառայողները Բեյրութի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ իրենց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Երևանի 2800-ամյակին նվիրված այգում մի քաղաքացի անհանգստացնում է իրենց և իրենցից մեկի նկամամբ էլ կատարել է անառակաբարո գործողություններ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «կարմիր բերետները» նշված գործողությունները կատարելու կասկածանքով հայտնաբերել և Կենտրոնի ոստիկանոթյուն են բերան ենթարկել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Վահան Խաչատրյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «կարմիր բերետների» օգնությանը դիմած անձինք Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ են։ Նրանք են՝ 17-ամյա Ք. Շ.-ն, 15-ամյա Ք. Ք.-ն և 18-ամյա Ս. Բ-ն, իսկ Ք. Շ.-ն հայտնել է, որ իր նկատմամբ է Վ. Խաչատրյանը անառակաբաոր գործողություններ կատարել։