Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հետիոտնը հոսպիտալացման ճանապարհին մահացել է


Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հետիոտնը հոսպիտալացման ճանապարհին մահացել է
Հունիս 17 08:55 2019

Երեկ՝ հունիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 33-ամյա Վլադիսլավ Մելիքյանը իր վարած Samand մակնիշի 35 RR 838 համարանիշի ավտոմեքենայով, Արտաշեսյան փողոցում՝ 46 շենքի դիմաց, վրարերթի է ենթարկել մոտ 50 տարեկան տղամարդ հետիոտնին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, այդ պահին նշված վայրով անցնող շտապօգնության մեքենայով, վրաերթի ենթարկվածին, ով գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանը և քննչական բաժնի Ա. Վանյանն ու տեղակալ Ս. Սամվելյանը դեպքի վայրից մեկնել են հիվանդանոց՝ պարզելու համար մահացածին ինքնությունը: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում։