Հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը. ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի


Հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը. ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի
Հունիս 16 22:18 2019

Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: 

Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նախարարությունը կտրվամադրի լրացուցիչ տեղեկություն:

«Խնդրում ենք, անվտանգության նկատառումներից ելնելով, ս. թ. հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի»,- նշված է հաղորդագրության մեջ: