Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության օֆիսները գտնվում են նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հոր տարածքում: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով աղբահանության խնդրին։
«Չգիտես ոնց, «Սանիթեք» ընկերության ավտոպարկը և օֆիսները գտնվում են նախորդ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հոր տարածքում՝ վարձակալությամբ: Շատ շատ հետաքրքիր փաստեր կան, որոնց ծանոթանալով հասկանում ենք՝ ինչու հենց մեկ ընկերություն հաղթել»,- ասաց նա: