Երևանում 25-ամյա Անին վրաերթի է ենթարկել 20-ամյա Անիին


Երևանում 25-ամյա Անին վրաերթի է ենթարկել 20-ամյա Անիին
Հունիս 16 13:38 2019

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 14-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Անի Զ-ն իր վարած Mercedes մակնիշի 55 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցի 58 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 20-ամյա Անի Ս-ին:

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: