Թուրքիայում Bloomberg-ի թղթակիցներ են ձերբակալվել


Թուրքիայում Bloomberg-ի թղթակիցներ են ձերբակալվել
Հունիս 16 12:53 2019

Թուրքիայում դատական գործ է բացվել ամերիկյան Bloomberg լրատվամիջոցի երկու թղթակիցներ՝ Քերիմ Քարաքայայի և Ֆերջան Յալընքըլըչի նկատմամբ, նախորդ տարվա օգոստոսին թուրքական լիրայի անկման վերաբերյալ նյութ պատրաստելու համար։ 

Նյութում մասնավորապես խոսվում էր այն մասին, թե ինչպես թուրքական լիրայի անկումը կանդրադառնա բանկային համակարգի վրա։ 
Ըստ մեղադրականի՝ թղթակիցները իրենց հրապարակումով «Փորձել են թուլացնել Թուրքիայի տնտեսության կայունությունը»:

Թեմայի շուրջ մեկնաբանություն է արել Bloomberg-ի գլխավոր խմբագիր Ջոն Միքլեթվեյթը, ասելով.«Մենք քննդատում ենք այն մեր թղթակիցներին ուղղված մեղադրանքները։ Նրանք արդար և հավաստի հրապարակում են արել»:

Թղթակիցներին սպառնում է 2-5 տարվա ազատազրկում։ Տեղի ունեցածը դատապարտել են Թուրքիայի ազգայնական, ընդդիմադիր «Լավ» կուսակցության փոխնախագահ Դուրմուշ Յըլմազը, ինչպես նաև ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Ստամբուլի պատգամավոր Էրդողան Թոփրաքը։