Կալիֆորնիայում օրինագիծ են ներկայացրել, որն արգելում է Թուրքիա ներդրումները


Կալիֆորնիայում օրինագիծ են ներկայացրել, որն արգելում է Թուրքիա ներդրումները
Հունիս 16 11:45 2019

Լոս Անջելեսի Խորհրդի անդամ Փոլ Կրիկորյանն օրինագիծ է ներկայացրել, որն արգելում է Թուրքիա ներդրումները:

Փաստաթուղթն առաջարկում է կենսաթոշակային հիմնադրամին արգելել նոր ներդրումներ կատարել Թուրքիայում եւ դադարեցնել արդեն գոյություն ունեցող ներդումները, NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Los Angeles Daily News-ը:
 
Օրինագծի հեղինակն է Կալիֆորնիայի Ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը: Անցած ամիս օրինագիծը հավանություն էր ստացել Ասամբլեայի կողմից՝ չնայած կենսաթոշակային հիմնադրամների դժգոհությանը:
 
Կրիկորյանն ու Նազարյանը վստահ են, որ օրինագիծը կընդունվի: Նմանատիպ փաստաթուղթ էր հավանության արժանացել նախկինում, սակայն նահանգապետ Ջերի Բրաունը դրա վրա վետո էր դրել: Անցած տարի նոր նահանգապետ Գեյվին Նյուսոմը հայտնել էր, որ կաջակցի նրան: