Տաշիրում հյուրանոցային համալիրի տարածքում վագոն-տնակ է այրվել


Տաշիրում հյուրանոցային համալիրի տարածքում վագոն-տնակ է այրվել
Հունիս 15 23:49 2019

Հունիսի 15-ին, ժամը 14:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի տարածքում այրվում է չբնակեցված վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 15:11-ին:

Այրվել են վագոն-տնակի ներքին երեսպատումը՝ մոտ 18 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: