Գյումրեցի հարուստ դատավորուհին և վեթինգը


Գյումրեցի հարուստ դատավորուհին և վեթինգը
Հունիս 12 12:37 2019

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Վերջերս բավական ակտիվացել են Հայաստանի դատական համակարգում բարեփոխումների մասին քննարկումները... Այն, որ բարեփոխումներն անհրաժեշտ են՝ բանիմաց որևէ մեկը չի հակադարձում... Պատահական չէ, որ, ըստ փորձագետների, դատաիրավական ոլորտն ամենախնդրահարույց և կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներից է հետխորհրդային Հայաստանում, որը մեծ դժգոհությունների առիթ է հասարակության համար... Իշխանությունների կողմից առաջարկված դատաիրավական ոլորտում անցկացվելիք վեթինգի գաղափարը, որքան հնարավոր է շատ արագ պետք է կիրառվի, քանի որ նախորդների օրոք ընդունված բարքերը շարունակվում են... 
Հայաստանյան ԶԼՄ-ները վերջերս հրապարակեցին դատավորների հայտարարագրված ունեցվածքի մասին տեղեկություններ, և ես բացարձակ չզարմացա, երբ պարզվեց, որ Շիրակի մարզի առաջին ատյանի հարուստ դատավորների երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար, ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի "մայլի աղջիկ", Գյումրիում հայտնի դատավոր Զեմֆիրայի դուստրը՝ Լիլիթ Խաչատրյանը, որի մոտ են "պատահաբար" հայտնվում Սահակ Մինասյանի կողմից իմ դեմ տրված բոլոր հայցերը, որոնք վերաբերում են վերջինիս «պատվին ու արժանապատվությանը»... Իսկ կրթական գործի Կոլումբոս Մինասյանի մայլի աղջիկը մեծ հաճույքով բավարարում է բոլոր միջնորդությունները, ինչն արդեն խիստ կասկածելի է և խնդրահարույց, հատկապես, երբ անցյալ տարվա դեկտեմբերին "սահակապաշտպան" դատավորուհու գործունեության վերաբերյալ իմ խիստ գրառումց հետո վերջինս փորձում է ցույց տալ, որ ոչինչ չի եղել...
Շատ խիստ կասկածում եմ նաև տիկին Խաչատրյանի կոմպետենտությանը ևս... Ծանոթանալով սույն դատավորուհու կողմից կայացված երկու վճիռներին, որոնց քննությանը մասնակցել եմ որպես "հանդիսատես", ուղղակի զարմացա, երբ ընթերցեցի նրա կողմից կայացված վճիռները... Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում նրա կողմից քննված գործ ՇԴ/1502/02/18 վճիռը (վճիռը կայացվել է 2018 թ-ի սեպտեմբերի 24-ին) գրեթե ամբողջությամբ գրագողություն է նույն դատարանում քննված ՇԴ/1501/02/18 (վճիռը կայացվել է 2018 թ-ի նուլիսի 28-ին) գործից, այնինչ, դրանք տարբեր "բովանդակությամբ" էին ընթացել և չէին կարող նույնը լինել... Տիկին դատավորուհին, երևի որոշել է, որ ոչ ոք չի կարդալու այն և տարրականորեն "թխել" է կոլեգայի կողմից ավելի վաղ կայացված վճիռի մեծ մասն իր կայացրած վճռում...Խայտառակություն է նաև այն,որ տիկին դատավորուհու կայացված վճիռում ՇՊՀ-ի ստորաբաժանումներից մեկը 3 տարբեր անուններով է ներկայացված,որը խնդիրների պատճառ դարձավ և լրացուցիչ դատական որոշման անհրաժեշտություն առաջացավ...
Ավելի զավեշտալի էր ընթերցել Վերաքննիչ դատարանի որոշումը գործ ՇԴ/2020/02/18 վերաբերյալ... Դատավորուհու կայացված որոշումն ամբողջությամբ բեկանվել է և հետ է ուղարկվել նոր քննության Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան... 
Ի դեպ, նշեմ նաև, որ դատավորուհի Լիլիթ Խաչատրյանի նման "Վանգայոտ" դատավորուհին շատ լավ տեղյակ է իր մոտ քննվող գործերի ընթացքի մասին, օրինակ, նա լավ գիտի, որ հայցվորը չի ներկայանալու դատերին և գործը մնալու է առանց քննության... 
Բացարձակ չզարմացա, որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Շիրակի մարզի դատավորների շարքում եկամուտների մասով... Ըստ ԶԼՄ-ներում հրապարակված տվյալների` Լիլիթ Խաչատրյանը, որը դատավոր է նշանակվել 2011 թվականին, 2018 թ. հայտարարագրել է 1 մլն 500 հազար դրամ, 26.000 դոլար, տարեկան եկամուտը կազմել է 7 մլն դրամ։ Որպես գույք նշված է արտադրական նշանակության մի շինություն, որը ձեռք է բերվել 4.5 մլն դրամով։ Լիլիթ Խաչատրյանի ամուսինը՝ Արա Խաչատրյանը, ներկայացրել է 650 հազար դրամ և 11.500 դոլար եկամուտ... Դե ինչ... Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում վեթինգը պետք է սկսել հենց տիկին Խաչատրյանից՝ հաշվի առնելով թե´ նրա կուտակած հարստությունը, թե´ կոմպետենտությունը, որի վերաբերյալ ես խիստ կասկածներ ունեմ... 
Հ.Գ. Ժամանակին տիկին Խաչատրյանն այլ մարդկանց միջոցով ջանադրաբար փորձում էր ինձ համոզել, որ դատարանում աշխատող Մինասյանի բարեկամուհին իր հետ մտերիմ չէ, որին ես այժմ բացարձակ չեմ հավատում... Ի դեպ, նշեմ, որ անցած տարվա դեկտեմբերի 26-ին տիկին դատավորուհու վերաբերյալ գրված իմ գրառումը, որը լրատվական կայքերից մեկը տեղադրել էր իր էջում, հեռացվել էր... Շատ լավ տեղյակ եմ, թե ում խնդրանքով և միջնորդությամբ է այն հեռացվել...

 
 
 
 


loading...