Հայտնվել են 100 և 200 եվրոյանոց նոր թղթադրամներ


Հայտնվել են 100 և 200 եվրոյանոց նոր թղթադրամներ
Մայիս 28 16:25 2019

Գերմանական կենտրոնական բանկի կառավարման խորհրդի ներկայացուցիչ Յոհանես Բերմանը հայտարարել է, որ ԵԿԲ-ն 100 և 200 եվրո արժողությամբ նոր թղթադրամներ է թողարկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Նրա խոսքերով, 3 միլիարդ նոր տիպի թղթադրամ է տպագրվելու, և այդ թղթադրամների վրա եղած նոր տարրերը կբարդացնեն դրանց կեղծումը:

Նա հավելել է, որ այժմ թղթադրամների վրա պատկերված կլինի հին հունական դիցաբանության հերոսուհու դիմանկարը՝ Եվրոպայի, որը հոլոգրաֆիկ ուղղահայաց շերտի վրա ջրի նշանի տեսքով է: Բացի այդ, 100 և 200 թվերը պատկերված են ներքևի ձախ անկյունում և թեքության տարբեր անկյունների տակ կփոխեն գույնը՝ կապույտից մուգ կանաչ:

https://img.gazeta.ru/files3/113/11972113/upload-money-pic4_zoom-1500x1500-63793.jpg

Նա նաև հստակեցրել է, որ հին թղթադրամները շարունակում են գործել, բայց դրանք աստիճանաբար կհանվեն շրջանառությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն դադարեցրել է 500 եվրո արժողությամբ թղթադրամների թողարկումը: