Գեղարքունիքում մեղուն խայթել է քաղաքացու պարանոցը. Նրան հասցրել են հիվանդանոց ու փրկել կյանքը


Գեղարքունիքում մեղուն խայթել է քաղաքացու պարանոցը. Նրան հասցրել են հիվանդանոց ու փրկել կյանքը
Մայիս 25 11:18 2019

Գեղարքունիքի մարզում, օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. Երեւան-Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 48 կմ հատվածում ծառայություն կատարող ոստիկանները նկատել են, որ դեպի Գավառի ուղղությամբ Volkswagen մակնիշի ավտոմեքենա է կանգնած, եւ ուղեւորը օգնություն է ակնկալում քաղաքացիներից։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նրանք տեսնելով, որ վարորդը գունատված է, ահազանգել են Գավառի բժշկական կենտրոն։

Գավառի հիվանդանոցից ժամանած բժիշկների խումբը տեղում զննելով հիվանդին՝ հայտնել է, որ նրան պետք է շտապ վիրահատություն: Ոստիկաններն իրենց մեքենայով նրան տեղափոխել են Գավառի բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ քաղաքացու ինքնազգացության վատացման պատճառը եղել է վայրի մեղվի կողմից նրա պարանոցի հատվածում խայթելը, իսկ բժիշկներն էլ ասել են, որ եթե հաշված րոպեների ընթացքում նրան չհասցնեին հիվանդանոց, հնարավոր է՝ կյանքը փրկել չհաջողվեր։



loading...