Քրեական աշխարհում հայտնի «Պզոյի» նոր լուսանկարը հայտնվել է instagram-ում (լուսանկար)


Քրեական աշխարհում հայտնի «Պզոյի»  նոր լուսանկարը հայտնվել է instagram-ում (լուսանկար)
Մայիս 24 22:27 2019
Օրենքով գող Արմեն Ղազարյանը «Պզո» մականունը ստացել է իր փոքրամարմին լինելու պատճառով:
 
 Արմեն Ղազարյանը  եղել է երգիչ Թաթայի հարևանը, մանկության ընկերը, Թաթան միշտ դրականորեն է հիշում իր մանկության ընկերոջ մասին: «Պզոյի» առաջին սերը, նույնպես եղել է երգչուհի. որի հետ ունեցել է արտամուսնական հարաբերություներ: Ըստ որոշ աղբյուրների, 1996 թվ «Պզոյի» չեչեն թշնամիները Լոս Անջելեսում սպանել են նրա առաջին սիրուն եվ նրանց սիրուց ծնված 6 ամյա որդուն:
 
Սակայն երկար տարիներ անց. պարզվեց որ նրա որդին չի սպանվել եվ նրա ով լինելը կամ նրա գտնվելու վայրը «Պզոն» հույժ գաղտնի է պահում բոլորից:
 
Արմեն Ղազարյանը եղել է սարիթաղցի ճանաչված, առանձնահատուկ, հետաքրքիր սովորությունների տեր Արարատ Ղազարյանի՝ Վայսի որդին: Հետաքրքրական է, որ Գալոյանի խոսքով, Արարատ Ղազարյանը կիրթ, ինտելիգենտ մարդ է եղել, ում Մոսկվա կատարած բազմաթիվ այցերի արդյունքում էլ որդին՝ Արմեն Ղազարյանը հայտնվել է ռուսական քրեական աշխարհում: Իսկ «օրենքով գող» է կարգվել Դոնի Ռոստովում 1991թ. «օրենքով գող» Բարսեղովի՝ «Կիրպիչ»-ի կողմից: 
 
Հիշեցնենք,որ վերջերս տեղի ունեցավ «Պզոյի» դստեր հարսանիքը,որը իր ճոխության պատճառով լայն տարածում գտավ համացանցում :