Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՊԵԿ նախագահ


Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՊԵԿ նախագահ
Մայիս 23 12:51 2019

Չեմ պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ժամանակ» թերթի տեղեկություններին՝ համաձայն որի  հաջորդ ամիս իր պաշտոնին հրաժեշտ կտա ՊԵԿ նախագահը, ասաց Դավիթ Անանյանը:

«Անտրամաբանական լուր է, ես չեմ պատրաստվում հրաժարական տալ»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրի պատճառին, որն է՝ տնտեսական քաղաքականության տապալված  լինելը, Անանյանը նշեց, որ չի կարծում, թե տնտեսական քաղաքականությունը տապալված է:

Հարցին , թե այս պահին համար առաջին խնդիրը որն է, որ իր առաջ դրել է ՊԵԿ-ը լուծելու համար, Դ.Անանյանը պատասխանեց.

«Այս պահին առաջնահերթ խնդիր է Հարկային արդյունավետ հսկողության իրականացմամբ ստվերի կրճատումը»;