Շրթունքների լիցքը վտանգավոր չէ.կոսմետոլոգը` շրթունքների լիցքի և հնարավոր բարդությունների մասին (լուսանկարներ)


Շրթունքների լիցքը վտանգավոր չէ.կոսմետոլոգը`  շրթունքների լիցքի և հնարավոր բարդությունների մասին (լուսանկարներ)
Մայիս 22 23:30 2019

Շրթունքը դեմքին արտահայտություն տվող ամենակարևոր հատվածներից  է, այդ իսկ պատճառով կանայք այդքան մեծ ուշադրություն են դարձնում իրենց շուրթերին՝շտկում ծավալն ու ձևը դիմահարդարման և ուղղման այլ մեթոդների օգնությամբ:

Նրանք կարող են ունենալ ծավալի և գույնի պակաս, կարող են լինել ասիմետրիկ:Լավագույն ճանապարհը՝ շուրթերի ծավալի ուղղումն է, որն իրականացվում է  ներարկման միջոցով: 

Շրթունքների ծավալի մեծացման և  հնարավոր վտանգների և առավելությունների մասին  Armday.am-ը զրուցել  է կոսմետոլոգ  Վիվյեն  Վարդի հետ,  ում ծառայություններից կարող եք օգտվել ինչպես Երևանում, այնպես էլ  Գյումրիում:

 

-Ողջույն: Նախ սկսենք տարածված կարծիքից, թե շրթունենքրի լիցքը վտանգավոր է առողջության համար: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ողջույն: Շատերն են նման կարծիք հայտնում , սակայն վստահեցնում եմ, որ նման բան չկա: Պարզապես պետք  ամեն բան անել ճիշտ և պրոֆեսոիոնալ:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում շրթունքների լիցք ասվածը:

-Շրթունքների ծավալի մեծացումը կատարվում է ներարկումների միջոցով, սակայն կարելի է օգտագործել տարբեր նյութեր: Օրինակ՝

Հիալուրոնային թթուների  միջոցով: Այն  մշակված բնական նյութ է, որը կա յուրաքանչյուրիս օրգանիզմում 3-4 կգ. Այս նյութը մեր օրգանիզմում ունեցածի հետ միաձուլվում է և որևէ վտանգ չի ներկայացնում:

Երկրորդ տարբերակը լիպոֆիլինգն է, երբ սեփական յուղով կատարվում է շուրթերի ծավալի մեծացում: Ճարպային հատվածը, որի միջոցով արվում է միջամտությունը, վերցվում է հենց տվյալ անձի մարմնի տարբեր հատվածներից. օրինակ՝ փորից, կոնքից և այլն: 

Նախկինում կար սիլիկոն ասվածը, բայց հիմա ոչ-ոք այդ մեթոդին չի դիմում:

Հիմնականում, ողջ աշխարհում շուրթերին ծավալի հաղորդման այս երկու մեթոդիկաներն են կիրառվում:

-Ի՞նչ տարբերություն կա այս երկու տարբերակի միջև:

- Լիպոֆիլինգն  ավելի թանկ արժե: Առավելությունը համարվում է այն, որ կարող է մնալ շատ երկար՝ տարիներ:

-Հիալուրոնային թթուն  միայն շրթունքների՞ լիցքի  համար է նախատեսված:

-Ոչ, դրանով կարելի է  դեմքի անհամաչափությոնը ուղղել, խոնավեցնող հատկություն ունի, վերացնում է պիգմենտացիաները,փոխում է մաշկի որակը: Կարելի է  նաև այտոսկրերն ընդգծել,դեմքի վրա շտկումներ կատարել:

-Ցավո՞տ պրոցեդուրա է:

-Այո ցավոտ է, չեմ ժխտի, սակայն պետք չէ անհանգստանալ, քանի որ ցավազրկում ենք ներարկումից առաջ:

-Ի՞նչ նյութերով եք Դուք աշխատում:

-Կան տարբեր երկրներում տարբեր ապրանքանիշի նյութեր, դրանք բոլորը նույն հիալուրոնաթթուն են, սակայն տարբեր մշակման փուլեր են անցել և գնային  տարբերություններ կան բնականաբար:

Աշխատում եմ Hyamax, Revofil, Neauvia, Juviderm որակյալ բարձրակարգ նյութերով: Էժան նյութերով չեմ աշխատում, քանի որ չգիտեմ,  թե ինչ հետևանքներ կարող են լինել հետագայում և ես օգտագործում եմ հատուկ լիցենզավորված նյութեր,որպեսի հարկ եղած դեպքում իմանամ` ում դիմել:

-Ինչքա՞ն ժամանակ է պահպանվում ներարկված նյութը և շրթունքին տրված ձևը:

-7-9 ամիս է պահպանվում առաջին անգամ ներարկումից հետո,  քանի որ շուրթը դատարկ է համարվոմ:

Երկրորդ լիցքից հետո ինից 12 ամիս կարող է պահպանվել:

Կա նյութ, որը շատ երկար է պահպանվում, սակայն այդ նյութի հետ կապված բարդություններ կարող է առաջնալ:  Եթե հերպես,  հորմոնալ խախտումներ ունի հաճախորդը, զգուշացնում ենք, որ  կարող է ալերգիա, ցավ ջերմություն,  առաջանալ, սակայն դա մեկ օր է տևում և հնարավոր է որոշ դեղերի միջոցով վերահսկել:

-Քանի՞ միլիգրամ  կարելի է ներարկել սահմանափակում կա ՞:

-Ցանկալի է, որ առաջին անգամ ներարկելիս 2 միլիգրամը չգերազանցի: Արժե սկսել 1-ից, եթե, իհարկե, շրթունքը շատ բարակ  չէ, քանի որ արդյունքը այդքան էլ նկատելի չի լինի այդ դեպքում:

Սահմանափակում որպես այդպիսին չկա, ամեն մեկն ինքն է ընտրում, ինչքան ներարկել, սակայն  5-6 միլիգրամ ներարկելու դեպքում շրթունքը անբնական տեսք է ստանում: Սակայն դա ևս հարաբերական է, քանի որ ամեն մեկն ինքն է ընտրում,  թե որն է իր համար գեղեցիկ ու բնական:

-Ներարկումից հետո որքա՞ն ժամանակ է հարկավոր արդյունքը նկատելու համար:

-Ներարկելու պահից սկսած շրթունքի ձևը սկսում է փոխվել, և նկատվում է տարբերությունը, հատկապես, երբ սկսում ես եզրագծել շուրթերը: Այն շատ կարևոր է շրթունքը տեսքի բերելու հարցում: Երկու օր անց շրթունքի հիմնական տեսքը երևում է:

-Որքա՞ն ժամնակ հետո այն պետք շտկումներ՝ կորրեկցիա անել:

-Երկու շաբաթ անց կարելի է շտկումներ անել,եթե թերություններ կան, կամ ցանկանում են ավելացնել ծավալը:

-Հնարավո՞ր է նախկին տեսքի բերել շրթունքները:

-Այո, հնարավոր է: Հատուկ նյութ կա, որը  չեզոքացնում է ներարկված նյութը, սակայն խորհուրդ չի տրվում քանի որ այն  մաշկը ծերացնող հատկություն ունի:

Երկրորդ տարբերակը շրունքների լիցքը դադարեցնելն է, այդպես մեկ տարվա ընթացքում կրկին կարելի է վերադառնալ շրթունքների նախկին տեսքին:

-Ճողվածքներ , կախվածություն  առաջացնո՞ւմ է ներարկումը:

-Ոչ կախվածություն չի առաջացնում: Ճողվածքներ շատ չեն հանդիպում, եթե չի  չարաշահվել նյութի քանակը: Կարծիք կա, թե այս նյութը տարածվում է մարմնով մեկ, կամ շրթունքի մոտից անցնում է օրինակ՝ աչքի տակ, սակայն վստահեցնում եմ, որ նման բան չկա:

-Հիգիենիկ տեսանկյունից որքանո՞վ է անվտանգ այս պրոցեդուրան:

-Դա իհարկե, անհատական բնույթ  է կրում, բայց կարծում եմ հիմնականում, բոլորը պահում են այն կատարելու կանոնները:

Ներարկիչները ստանում ենք  նյութով՝պատրաստի վիճակում, մի քանի ասեղով: Այսինքն՝ մեկ ասեղով մի քանի հաճախորդի չի ներարկվում:

-Ներարկումից հետո շրթունքի  հետ ի՞նչ է կատարվում,անբնական զգացողություն լինո՞ւմ է:

-Ներարկումից հետո այտուցվում է, անցնելուց հետո շուրթը դառնում է նույն զգացողությամբ, ինչ քո բնականը: Չի զգացվում, որ ինչ-որ նյութ կա: Կարող են լինել նյութեր, որոնք կարող ենք գնդիկներ առաջացնել, բայց դրանք մերսումների միջոցով շտկվում են:

-Ի՞նչ հակացուցումներ կան շրթունքի ծավալի մեծացման հետ կապված:

-Երկուսից հինգ օրվա ընթացքում չի կարելի տաք  ըմպելիք կամ սնունդ օգտագործել, լոգանք ընդունել, արևի տակ մնալ, սաունա հաճախել: Չի կարելի խեցգետին կամ այլ գրգռող սնունդ օգտագործել կարող է ալերգիա առաջացնել: Չի կարելի  համբուրվել, քանի որ տաքությունից հիալուրոնաթթուն արագ կարող է ներծծվել, ինչը ցանկալի չէ:

-Ի՞նչ տարբերություն կա բոտոքսի և ֆիլլերի միջև:

-Շատերը շրթունքի կամ դեմքի շտկումները բոտոքսի մեթոդին են վերագրում, բայց դրանք բոլորովին տարբեր նյութեր են:

Բոտոլոտաքսինը քարացնում է մկանը, միմիկան: Մենք այն ոչ մի կերպ չենք կարող ներարկել շրթունքի մեջ:Կարելի է ճակատի կնճիռ վերացնել,  բայց ոչ երբեք շուրթի լիցք անել:

-Տարիքային ո՞ր խումբն է հետաքրքրված շրթունքների լիցքով:

-Հետաքրքրված է երիտասարդությունը, անգամ՝ 14 տարեկան երեխաներ են գրում, սակայն ես նախընտրում եմ չափահաս մարդկանց հետ աշխատել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիվյեն Վարդը  մազաթափությունը կանխում է ներարկումների միջոցով:

Կարինե Գևորգյան

 

 



loading...