Ինչպես ճիշտ արևայրուք ընդունել. 7 խորհուրդ առողջ և գեղեցիկ մաշկի համար


Ինչպես ճիշտ արևայրուք ընդունել. 7 խորհուրդ առողջ և գեղեցիկ մաշկի համար
Մայիս 20 23:20 2019

Ամառը հիանալի ժամանակ է հանգստանալու, զբոսնելու, լողալու և, իհարկե, արևայրուք ընդունելու համար: Արևը կարող է վիտամին D-ի աղբյուր լինել, պարգևել բրոնզագույն արևայրուք, սակայն այն նաև կարող է վնասել` թողնելով այրվածքներ, պիգմենտային հետքեր կամ ավելի լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ: Այդ պատճառով պետք է իմանալ, թե ինչպես ճիշտ արևայրուք ընդունել:

Որքան բաց է ձեր մաշկը, այնքան մեծ է այրվածքներ ստանալու հավանականությունը: Ավելի մուգ մաշկ ունեցողների բախտը մի քիչ բերել է, նրանց մոտ այդ հավանականությունը ավելի քիչ է: Սակայն և առաջինները, և երկրորդները պետք է իմանան ճիշտ արևայրուք ընդունելու հասարակ կանոնները:

Եվ այսպես, ինչպես ճիշտ արևայրուք ընդունել

Մի շտապեք

Պետք չէ շտապել: Արագ ստացված արևայրուքն անպատրաստ մաշկի համար կարող է այրվածքների հանգեցնել: Առաջին անգամվա համար բավական է գտնվել անմիջականորեն արևի տակ 10-15 րոպե այն էլ՝ առավոտյան և երեկոյան ժամերին: Օրվա թեժ ժամին պետք է պատսպարվել ստվերի տակ: Ամեն օր կարելի է ավելացնել ժամանակը 5-7 րոպեով:

Հագուստը և աքսեսուարները

Արևի տակ գտնվելիս պետք է պաշտպանել գլուխը գլխարկի, իսկ աչքերը՝ ակնոցի միջոցով:

Արևապաշտպան կրեմներ

Արևայրուքից առաջ պետք է պարտադիր օգտագործել արևապաշտպան կրմեներ SPF 30 առավոտյան ժամերին և SPF 50 ցերեկային: Քսեք այն արևին դուրս գալուց 10 րոպե առաջ:

 

Օպտիմալ ժամանակը

Լողափին անմիջականորեն արևի տակ գտնվելու հարմար ժամանակն է առավոտյան մինչև 11.00 և երեկոյան 16.00-ից հետո: Ամենավտանգավորը 12.00 մինչև 15.00 ժամանակահատվածն է:

Սնունդը և ըմպելիքը

Ցանկալի չէ արևայրուք ընդունել սոված փորին կամ կուշտ ստամոքսով: Ցանկալի է սնվել լողափ գնալուց 1-1,5 ժամ առաջ: Արևի տակ մնալու ժամանակ փորձեք խմել շատ ջուր: Ի դեպ, գեղեցիկ արևայրուքի համար խորհուրդ է տրվում խմել ծիրանի և գազարի հյութեր: Իսկ ոգելիչ խմիչքներից ցանկալի է հրաժարել:

Ջերմաստիճանի կոնտրաստ

 

Արևայրուք ընդունելու ժամանակ մի մոռացեք դիրքափոխվել ամեն 5-10 րոպեն: Շրջվեք մեկ մեջքի վրա, մեկ փորի: Տաքանալուց հետո մի շտապեք գցվել ջուրը հովանալու: Մի քիչ մնացեք ստվերում, որպեսզի իջեցնեք ջերմաստիճանի կոնտրաստից առաջացած սթրեսը: Լողանալուց հետո սրբվեք սրբիչով:

Մաշկի խնամք արևայրուքից հետո

Կարևոր է նաև խնամել մաշկն արևայրուքից հետո: Արևի տակ մաշկը դառնում է ավելի չոր և կարող է թեփոթել, այդ պատճառով չի կարելի անտեսել խոնավեցնող և փափկացնող միջոցները: Արևայրուքից հետո խորհուրդ է տրվում զով ցնցուղ ընդունել և քսել սնուցող լոսյոն: