Հայտնի է, թե ով է Հայկ Սարգսյանին նվիրել թանկարժեք մեքենան և ինչի համար


Հայտնի է, թե ով է Հայկ Սարգսյանին նվիրել թանկարժեք մեքենան և ինչի համար
Մայիս 17 23:09 2019

Հավանաբար հանրությունը չի մոռացել, որ վերջին շրջանում Աժ-ում բուռն բանավեճ էր ծավալվել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ, գրում է NEWSPRESS.am-ը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ էր դրել օրենսդրական նախաձեռնություն, որով կսահմանափակվեր բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Ըստ նախագծի՝ Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունների («Վիվառո», «Տոտո», «Աջարաբեթ», «Գուդվին-Բեթ» և «Եվրոֆուտբոլ») գրասենյակները կգործեին միայն Ջերմուկ, Մեղրի, Սևան և Ծաղկաձոր քաղաքներում, կստուգվեր մուտք գործող քաղաքացիների ինքնությունը, ՀՀ տարածքում կարգելվեր խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումները, բուքմեյքերական ընկերությունների համար կսահմանվեր պարտադիր 500 միլիոն դրամ դեպոզիտ, մոլախաղերով հրապուրված և իրենց ընտանիքի անդամներին ծանր դրության մեջ դրած քաղաքացիները կզրկվեին բուքմեյքերական ծառայություններից օգտվելու հնարավորությունից, և այլն:

Առաջին հայացքից արդարամիտ և բարեբեր թվացող այս նախագիծն իրականում խոր արմատներ ունի:

Ալեն Սիմոնյանն իր այս նախագծով պարզապես պաշտպանում էր «Վիվառո» ընկերության շահը, որը շուկայի մոտ 80 տոկոսին է տիրապետում: Այս օրենքով լավ պայմաններ էին ստեղծվում «Վիվառո»-ի համար՝ մոլախաղերը տեղափոխելով միայն առցանց հարթություն, որտեղ «Վիվառո»-ն գերակայություն ունի: 

Նշենք նաև, որ կային խոսակցություններ, ըստ որոնց` Ալեն Սիմոնյանը «Վիվառո» ընկերության սեփականատեր, «Բեսք Քոնսթրաքտ» ընկերության ղեկավար Վիգեն Բադալյանի ընկերն է: Որոշ խոսակցությունների համաձայն՝ անգամ Ալեն Սիմոնյանի RANGE ROVER EVOQUE մակնիշի ավտոմեքենան նրա համար գնել է հենց Բադալյանը:

Ալեն Սիմոնյանի այս նախաձեռնությունը դուր չեկավ հատկապես իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանին, քանի որ նա էլ իր հարցերն ու անձնական հետաքրքրություններն ուներ ծավալված իրադարձության շուրջ, ինչն էլ ստիպեց Սարգսյանին ամեն գնով տապալել նախաձեռնությունը:

Ի՞նչն էր պատճառը.

Սարգսյանը 2018-ին պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքի մարզից, ռեյտինգային ընտրակարգով, «Իմ քայլին» բերելով 11 563 ձայն: Փաշինյանի «ախրաննիկ» լինելն ու նրա ջրի շիշը բռնելը Սարգսյանին այդքան ձայն բերելու հնարավորություն ամենևին էլ չէր տա, պետք էր հին մեթոդներն ու քրեական տարրերի աջակցությունը: Նրան այդ գործում օգնեցին գավառցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանները:

Նրանց և Սերգեյ Մանուկյանին՝ Շինանյութի Սերոժին է պատկանում «Գուդվին-Բեթ» բուքմեյքերական ընկերությունը, որը կփակվեր, եթե հանկարծ անցներ Ալեն Սիմոնյանի նախագիծը:

«Գուդվին Բեթ»-ի սեփականատերերին այդ ընթացքում օգնության հասավ իրենց աջակցությամբ պատգամավոր դարձած Հայկ Սարգսյանը և տապալեց նախագիծը:

NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել, որՀայկ Սարգսյանին իր այս աշխատանքի արդյունքում Շինանյութի Սերոժը մի լավ «շնորհակալություն է» հայտնել` նվիրելով այն կարմիր մեքենան, որը վերջերս վարում էր Հայկ Սարգսյանը և որի պատճառով դարձել էր համացանցի քննարկման թոփ թեման և ստում էր` ասելով թե ընկերոջ մեքենան է և ընդամենը վերցրել էր կարճ ժամանակով վարելու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում