Իշխանական պատգամավորը 18․000․000 դրամանոց ժամացույց է կրում․ լուսանկար


Իշխանական պատգամավորը 18․000․000 դրամանոց ժամացույց է կրում․ լուսանկար
Մայիս 7 15:44 2019

Հայտնի է, որ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին մանդատը չէ, որ պետք է բարեկեցիկ կյանքով ապահովեր, քանի որ պատգամավորը նախկինում զբաղվել է ակտիվ փաստաբանական գործունեությամբ և հանդիսացել է ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող փաստաբաններից մեկը։ Սակայն, հազիվ թե, այդ փաստաբաններից կամ ներկայիս պատգամավորներից շատերը կարողանան կրել 38000 դոլար արժեցող ձեռքի ժամացույց, որը համարժեք է 18.500.000 ՀՀ դրամին, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը անգամ քառանիշ թվով գումար արժեցող իրեր չեն կարողանում ձեռք բերել։

Տեղին է հիշել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ «Բայց էս երկրում պետք է չէ՞ լինի ներքին կուլտուրա, իրականում հարուստ մարդը պետք է ներքին կուլտուրա ունենա, պետք է իմանա, որ եթե իր երկրում հարյուրավոր, հազարավոր մարդիկ, իրա երկրի գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, զինվորականներ, որ 20 տարի խրամատից տուն, տնից խրամատ են բարձրացել, տուն չունեն, պետք ա ներքին կուլտուրան ունենան էդ պալատները չկառուցեն»։ Պարզապես այս պարագայում պալատներին փոխարինելու են եկել այլ նյութական արժեքներ։ 

Շատերը զարմացել էին, որ նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 31․000 դոլարանոց ժամացույց էր կրում, սակայն Նիկոլայ Բաղդասարյանը կարծես թե գերազանցում է գործընկերոջը, և նույն` Rolex ֆիրմայի, մեկ այլ, ավելի շքեղ ժամացույցից է օգտվում

Վաչիկ Գրիգորյան