«Գուդ թայմը» չի պատկանում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր տեսուչին. ՊԵԿ-ը հերքում է մամուլի հրապարակումը


«Գուդ թայմը» չի պատկանում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր տեսուչին. ՊԵԿ-ը հերքում է մամուլի հրապարակումը
Ապրիլ 26 12:54 2019

Պետական եկամուտների կոմիտեն 26.04.2019թ. «Ժամանակ» թերթում  հրապարակված «Ընտանեկան բիզնես» վերնագրով նյութի վերաբերյալ անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակված տեղեկատվությունը որևէ առնչություն չունի իրականության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Գուդ թայմ» ժամանցի կենտրոնը չի պատկանում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանին:

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ ԶԼՄ-ներին հորդորում է հոդված հրապարակելուց առաջ նախապես ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց: