Երեւանյան թեքահարթակները կամիկաձեների համար են. Նաիրա Զոհրաբյանն անձամբ է դրանք փորձարկել անվասայլակով (տեսանյութ)


Երեւանյան թեքահարթակները կամիկաձեների համար են. Նաիրա Զոհրաբյանն անձամբ է դրանք փորձարկել անվասայլակով (տեսանյութ)
Ապրիլ 26 12:30 2019

Երեւանյան թեքահարթակները կամիկաձեների համար են: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն անձամբ անվասայլակով փորձել է անցնել թեքահարթակներով:

Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, գրել է. «Երեւանյան թեքահարթակները կամիկաձեների համար են.

Ինձ էին դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երեւանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված եւ հաշմանդամների սայլակներն ու մանկասայլակները այդ թեքահարթակներով իջեցնելը կյանքին սպառնացող ռեալ վտանգ է:

Որոշեցի անձամբ փորձարկել մայրաքաղաքի բանուկ հատվածների թեքահարթակները: Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել:

Երեւանի ավագանիում մեր խմբակցությունը արդեն իսկ սկսել է զբաղվել թեքահարթակների խնդրով»:

Այս գրառմանը կից նա նաեւ տեսանյութ է հրապարակել: