Քաղաքացու օրը Երևանում սպասվող միջոցառումները


Քաղաքացու օրը Երևանում սպասվող միջոցառումները
Ապրիլ 26 12:18 2019

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում ներկայացված է Քաղաքացու օրը՝ ապրիլի 27-ին, Երևանում սպասվող միջոցառումների ցանկը: Նշենք, որ Քաղաքացու օրը նշելու համար հատկացվել է 124 մլն դրամ, և միջոցառումներ կազմակերպվելու են ամբողջ հանրապետության տարածքում:

Ստորև ներկայացված է քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը.

10:00 - 11:00 ծառատունկ՝ Կանաչ Երևան, հասցե՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակ

10:00 - 14:00 սպորտային Երևան
1. Շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս
2. Շաշկու մրցաշար
3. Նարդու մրցաշար
Հասցե՝ Ամիրյան - Պուշկին փողոցների միջանկյալ հատված

11:00 - 15:00 սպորտային Երևան
11:00 – 12:00 - բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ
12:00 – 13:00 - սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ 
13:00 – 14:00 - բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ
14:00 – 15:00 - սթրիթբոլի ցուցադրական ելույթներ
Հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված

11:00 - 12:30 հանրային քննարկում՝ իրազեկ քաղաքացի
Հասցե՝ Մ. Մանուշյանի անվան պուրակ

11։00 - 17։00 ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը
Հասցե՝ Ե. Չարենցի թանգարանի հարակից հատված

12:00 - 17:00 ցուցադրական շոու՝ Միշտ դեպի վեր 
Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու
Հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված

13:00 - 14:00 մանկական տիկնիկային ներկայացումներ Տիկնիկների աշխարհում
Հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված

11:00 - 12:00 կերպարվեստի միջոցառումներ, մանկական կավճանկարչություն
Հասցե՝ Ազատության հրապարակ

11:00 - 18:00 «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես - վաճառք 
Հասցե՝ Մ.Սարյանի անվան պուրակ

12:00 - 13:00 կավե արձանիկների ներկում 

Հասցե՝ Պուշկին - Մաշտոց խաչմերուկ

13:00 - 17:00 կավագործության միջոցառում
Հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված

14:00 - 15:00 մանկական համերգային ծրագիր՝ Երգում են երեխաները
Հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված

15։00 - 16։30 ազգագրական համերգային ծրագիր
Հասցե՝ Ամիրյան - Մաշտոց խաչմերուկ

10:00 - 18:00 էկո քաղաք
Հասցե՝ Կոմիտասի արձանի հարակից հատված

16։00 - 18։30 կինոցուցադրություն՝ Անկախության կինո
Հասցե՝ Ազատության հրապարակ

19:30 - 21:30 արի համերգի՝ Միտքդ վա՛ռ պահիր 
Եզրափակիչ գալա համերգ և տոնական հրավառություն
Հասցե՝ Ազատության հրապարակ