Քասախ գյուղում մեքենան կայանելու շուրջ վեճի ժամանակ Լիբանանի 21-ամյա քաղաքացին լուրջ վնասվածք է պատճառել համագյուղացուն


Քասախ գյուղում մեքենան կայանելու շուրջ վեճի ժամանակ Լիբանանի 21-ամյա քաղաքացին լուրջ վնասվածք է պատճառել համագյուղացուն
Ապրիլ 26 11:20 2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Քասախ համայնքում հարեւանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Լիբանանի Հանրապետության՝ 1998թ. ծնված քաղաքացուն:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ավտոմեքենան հարեւանի տան դռան դիմաց կայանելու շուրջ վիճաբանություն է առաջացել Քասախ համայնքի բնակիչների միջեւ, որի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով հանդիսանում է Լիբանանի Հանրապետության քաղաքացի՝ ծնված 1998 թվականին, ոտքով հարվածել է հարեւանի ձախ ոտքի ոլոքին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ ձախ ոտքի ոլոքի դիաֆիզի միջին երրորդականի բեկորային աննշան տեղաշարժով, դրսային պճեղի թեք առանց տեղաշարժի կոտվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1998թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: