Անկախ` չի նշանակում անկախ օրենքից, իրավունքից կամ բանականությունից․ Երվանդ Վարոսյան


Անկախ` չի նշանակում անկախ օրենքից, իրավունքից կամ բանականությունից․ Երվանդ Վարոսյան
Ապրիլ 26 10:57 2019

Փաստաբան Երվանդ Վարոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Արդյո՞ք մեկ տարին բավարար չէր, որ գոնե սեղանին լիներ Հայաստանում փաստաբանության ոլորտը բարեփոխելու հայեցակարգը։ Հայեցակարգ, որ օրենք դառնալով, կապահովեր փաստաբանական միավորման (միավորումների) ներսում զսպումների ու հակակշիռների մեխանիզմի առկայությունը, ղեկավար մարմինների ընտրությունն, այլ ոչ թե երաշխավորված ելքով ուղղորդված քվեարկությունը, ֆինանսական հոսքերի թափանցիկությունը, կբացառեր վարքագծի կանոնների կամայական մեկնաբանումն ու կիրառումը, ապա դրա միջոցով փաստաբաններին կախվածության մեջ պահելու փորձերը, մեկ անձի կողմից միահեծան ղեկավարումը։
Այս ամենն իր հերթին կկանոնակարգեր նաև փաստաբանական դպրոցի անիմաստ բարձր վարձի դիմաց արտոնագրերի անկանոն քանակի փաստացի վաճառքը, կբացառեր պետական միջոցների մսխման հարցերով պետական մարմիններին դիմելու անհրաժեշտությունը (ի դեպ կրկին այդ հարցով պատրաստվում եմ դիմել ՊՎԾ, բայց այս անգամ հրապարակային ներկակացնելով դիմումն ու դրա քննարկման ընթացքն ու արդյունքները)։
Հ.Գ. ՓՊ ղեկավարության հետ երկարամյա «սերտ» հարաբերություններ ունեցող չինովնիկները սիրում են խոսել ինքնակառավարվող, անկախ փաստաբանության մասին ու «լվանալ ձեռքները», սակայն հարգելինե՛րս, անկախ` չի նշանակում անկախ օրենքից, իրավունքից կամ բանականությունից...
Հ.Գ. 2 բայց դուք շարունակեք քայլել, պարոնայք, խոսել ու քայլել... մանղալ դրեք փողոցներում խորոված արեք։