Նորատուսի մոտ ավտոմեքենա է շրջվել


Նորատուսի մոտ ավտոմեքենա է շրջվել
Ապրիլ 26 10:32 2019

Ապրիլի 26-ին, ժամը 02։50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն և դուրս բերել երթևեկելի հատված։