Հեղափոխությունից 1 տարի անց. hարցում ՀՀ քաղաքացիների հետ (տեսանյութ)


Հեղափոխությունից 1 տարի անց. hարցում ՀՀ քաղաքացիների հետ (տեսանյութ)
Ապրիլ 26 11:30 2019

2018 թվականի մարտի 31-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն էր Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։ 

Նիկոլ Փաշինյանn արեց իր առաջին քայլը, որով ազդարարվեց Գյումրուց Երևան 14-օրյա քայլարշավի մեկնարկը, իսկ այսօր, «Իմ քայլը» -ն Աժ-ում մեծամասնություն է: 

Եվ քաղաքական գործիչներից շատերը և ժողովուրդը վստահ չէին, որ Փաշինյան քայլերթը, ի վերջո կհասցնի հեղափոխության, և այդ ընթացքում քաղաքական գործիչների շատերը փորձեցին փրկել իրենց կաշին. ոմանք լքեցին ՀՀԿ-ն՝ ոմանք էլ ցույց տվին իրենց հավատարմությունը իրենց կուսակցությանն ու առաջնորդին: Նույնը կատարվեց Նիկոլ Փաշինյանի թևում:

Ոմանք հավատացին, որ նա կկարողանա հասնել իր նպատակին, ոմանք էլ, որոնք նույնպես ընդդիմադիրներ էին, օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ «Ելք» դաշինքը ձևավորած մյուս երկու ուժերը՝ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայստան» և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունները հայտարարել են, թե նպատակահարմար չեն համարում փողոցային պայքարի մարտավարությունը և չեն միանալու Փաշինյանի նախաձեռնած շարժմանը։

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Այս արտահայտությունով 2018 թվականի ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանը վերջ դրեց բոլոր կասկածներին՝հայտարարելով իր հրաժարականի մասին:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընտրվեց Հայաստանի վարչապետ:

Ազգային ժողովի  հատուկ նիստում Փաշինյանի օգտին քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Մայիսի 8-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիր Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին:

Թվում էր, թե Հայաստանում այլևս չեն լինի անօրինականություններ, ԱԺ-ում չեն լինի անարժան ու անհամապատասխան մարդիկ, քաղաքացու ձայնը կլինի լսելի, կլուծվեն պետության համար բարդ լուծում պահանջող բոլոր խնդիրները, և ի վերջո, Հայաստան աշխարհին բոլորը երանի կտան:

Հետադարձ հայացք գցելով Նիկոլ Փաշինյանի ելույթներին՝ պետք է նշել, որ նոր Հայաստանում նոր դեմքեր հայտնվեցին, սակայն ՀՀ պարտ քաղաքացու կյանքում գրեթե ոչինչ չի փոխվել:

Ինչպիսի՞ սպասելիքներ ունեին Փաշինյանի քայլերթից, հավատո՞ւմ էին, որ հեղափոխություն կլինի, արդարացվե՞լ է ժողովրդի հույսերը, կուզենայի՞ն Սերժ Սարգսյանը վերադառնա իշխանության, եթե այսօր մեկնարկեր Փաշինյանի քայլերթն ընդդեմ Սերժ Սարգսյանի կմիանայի՞ն  ըննդիմադիր պատգամավորին, այս և այլ հարցերի շուրջ ArmDay.am-ը հարցում է իրականացրել քաղաքացիների հետ:

Տեսանյութը՝ ստորև:



loading...