ՊԵԿ-ը, լինելով փոխնախագահ Մաշադյանի ազդեցության տակ, ինչպե՞ս է օրինական ստուգումներ անելու նրա փեսայի ժամանցի կենտրոնում․ «Ժամանակ»


ՊԵԿ-ը, լինելով փոխնախագահ Մաշադյանի ազդեցության տակ, ինչպե՞ս է օրինական ստուգումներ անելու նրա փեսայի ժամանցի կենտրոնում․ «Ժամանակ»
Ապրիլ 26 08:30 2019

«Ժամանակը» գրում է․

 

«ՊԵԿ տարբեր պաշտոնյա­ների ու աշխատակիցների բիզնես գործունեությանը բազմիցս ենք անդրադարձել: Օրերս էլ մեզ հայտնի դար­ձավ, որ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Գուդ թայմ» ժամանցի կենտրոնը պատկանում է ՊԵԿ փոխնա­խագահ Ռաֆիկ Մաշադյանի փեսային՝ ՊԵԿ մաքսանեն­գության դեմ պայքարի վար­չության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանին: 

 

Մաշադյանի ըն­տանիքին պատկանող այս ժամանցի կենտրոնը հե­տաքրքիր նախապատմու­թյուն ունի: Կենտրոնի սարքա­վորումները ներմուծվել են «Հենրի թրեյդ» ՍՊԸ-ի միջո­ցով, որից հետո ընկերությու­նը ճանաչվել է սնանկ: Հին Հայաստանում բազմաթիվ էին կեղծ սնանկության նման դեպքերը, որոնք նոր իշխանությունների բացահայտման տիրույթում պետք է լինեն: 

 

Մնում է միայն հասկանալ, թե, օրինակ, ՊԵԿ-ը, ամբողջու­թյամբ գտնվելով Մաշադյանի ազդեցության տակ, ինչպես է պարզելու «Հենրի թրեյդի» օրինապահ վարքագիծը կամ ասենք՝ օբյեկտիվ ստուգում իրականացնելու «Գուդ թայմ»- ում: Ռաֆիկ Մաշադյանի փե­սան 2018-ի հոկտեմբերին ըն­դունվելով Զվարթնոցի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն որպես գլխավոր տեսուչ՝ հայտարարագրի հա­մաձայն միլիոնատեր է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...