Լոռու մարզում փրկարարները կանխել են 3 խմ ժայռաբեկորի ընկնելու վտանգը


Լոռու մարզում փրկարարները կանխել են 3 խմ ժայռաբեկորի ընկնելու վտանգը
Ապրիլ 26 00:30 2019

Ապրիլի 25-ին, ժամը 15:28-ին 911 ծառայությունը հաղորդում է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ամառանոցային փողոցի ճամփեզրին առկա բլրից քարաթափման աշխատանքներ կատարելու համար անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները հատուկ փրկարարական գործիքների օգնությամբ մոտ 3 խմ ժայռաբեկոր անշարժացրել են և կանխել ընկնելու վտանգը: