Bloomberg գործակալությունն անդրադարձել է Հայաստանին։ Մասնավորապես, ներկայացվել են Հայաստանի պատմությունը, մշակույթն ու տեսարժան վայրերը՝ այն ամենը, ինչ կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին։ Նշվում է, որ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում, որը դեպի ծով ելք չունի, տեսնելու շատ բան կա։
Այսպես՝ Եվրասիայում նախաքրիստոնեական տաճարի եզակի նմուշներից մեկը Հայաստանում է՝ Արևի աստծուն նվիրված Գառնու հեթանոսական տաճարը։
Հետաքրքիր է նաև քոչարին՝ պար՝ զուռնայի հնչյունների ներքո։
Այստեղ է գտնվում նաև աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևեր»-ը՝ շուրջ 16 մետր երկարությամբ։
Անդրադարձ է կատարվում նաև խորհրդային ժամանակաշրջանի հուշարձաններին, մայրաքաղաք Երևանին։
Խոսվում է հայկական հարուստ խոհանոցի մասին և ընդգծվում խորովածը։
Բացի այդ՝ Հայաստանում է հայտնաբերվել աշխարհի ամենահին գինու մառանը, ինչպես նաև այստեղ է ամենահին եկեղեցին՝ Էջմիածնի մայր տաճարը։
Իսկ Տաթևի վանքը հիացնում է իր ճարտարապետությամբ։
Գործակալությունը նաև հատուկ ուշադրություն է դարձրել Թավշյա հեղափոխությանը, 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին, ինչպես նաև հայկական կոնյակին, որը Ուինսթոն Չերչիլի ամենասիրելի ըմպելիքն էր։